Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ հանանրահավաքի և երթի իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու


Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ հանանրահավաքի և երթի իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու

  • 05-04-2021 17:22:05   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանությունն ապօրինի կերպով բերման է ենթարկել Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի և երթի իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու։
Ոստիկանության անհեթեթ պատճառաբանությունը, թե թերթիկները փողոցային սյուների վրա փակցնելն արգելված է, իրականում բացահայտում է Փաշինյանի գլխավորած ռեժիմի դեմքը և Ազգային-ժողովրդավարական բևեռի նկատմամբ համակարգված հալածանքի փաստը։
Ամեն օր ոստիկանության աչքի առաջ հարյուրավոր մարդիկ տարաբնույթ բովանդակությամբ թերթիկներ են փակցնում փողոցային սյուներին և չի եղել մի դեպք, որ այդ երևույթն արգելվի կամ, առավել ևս, փակցնողները ենթարկվեն վարչական պատասխանատվության։
ԽՍՀՄ մնացորդ կիսագաղութային համակարգի և խորհրդանշականորեն դեռևս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլշևիկյան օրենքի ժամանակն ավարտվում է։
Մեր ժողովրդին կոչ ենք անում անտեսել իր դարն ապրած խորհրդային ոստիկանապետության ծիծաղելի ջղաձգումները և ապրիլի 9-ին մասնակցել մեր հանրահավաքին ու երթին։
 
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
5 ապրիլի 2021 թ., Երևան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք