Արայիկ Հարությունյանը Նախիջևանիկում մասնակցել է նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին


Արայիկ Հարությունյանը Նախիջևանիկում մասնակցել է նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին

  • 06-04-2021 11:21:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։ 
«Հադրութի և բռնազավթված մյուս շրջանների վերադարձի և Հայրենիքի կայուն անվտանգության ապահովման նպատակներին հասնելու ճանապարհը սկսում է Արցախի շենացումից։ Դրա կարևոր բաղադրատարրերից մեկը տնտեսության վերակազմակերպումն է»,- նշել է նախագահ Հարությունյանը՝ մասնակցելով նոր այգու առաջին տունկերը հողին պահ տալու արարողությանը։ 
Նախագահը եղել է նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Վարդաձոր և Դահրազ գյուղերում։ Քննարկվել են շփման գծի ամրակայմանը, բնակչության անվտանգ կենսագործունեությանը, բնակարանաշինությանը և ենթաշրջանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play