14.780 դիմում-բողոք և սեփական նախաձեռնություններ՝ միայն 2020 թվականին. զգալիորեն աճել է ՄԻՊ-ի ծանրաբեռնվածությունը


14.780 դիմում-բողոք և սեփական նախաձեռնություններ՝ միայն 2020 թվականին. զգալիորեն աճել է ՄԻՊ-ի ծանրաբեռնվածությունը

  • 06-04-2021 14:42:45   | Հայաստան  |  Հասարակություն


2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 14.780:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744: 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2386-ով, դառնալով՝ 13.140 դիմում-բողոք:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play