Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը Տիգրան Պետրոսյանի<br /> հուշամրցաշարի առաջատարն է<br />


 

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը Տիգրան Պետրոսյանի
հուշամրցաշարի առաջատարն է

  • 12-01-2009 18:40:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվող Տիգրան Պետրոսյանի պատանեկան միջազգային հուշամրցաշարի 7-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը հաղթեց Գլեբ Ապրիշկոյին (Ռուսաստան) եւ 6,6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանը առավելության հասավ Սերգեյ Վդովինի նկատմամբ (Ռուսաստան) եւ 5,5 միավորով եզրափակում է առաջատար եռյակը: Իսկ Զոզան Շաքրյանը պարտություն կրեց եւ ունի 2,2 միավոր: Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 21 հնարավորից վաստակել է 14,5 միավոր եւ ընթանում է առջեւում:
Նոյյան տապան  -   Սպորտ