Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

10-04-2021 20:30:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց
տեղումների եղանակ: Այս մասին հայտնեցին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
 
Երևանում ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 143 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար