Առաջիկայում Չինաստանից Հայաստան կներկրվի Covid-19-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակ. «Արմենպրես»

12-04-2021 14:36:13   | Հայաստան  |  Լուրեր



Հայաստանը նախատեսում է Covax հարթակի միջոցով ձեռք բերել նաև

կորոնավիրուսի դեմ Novavax պատվաստանյութ, բացի այդ առաջիկայում պատվաստանյութ կներկրվի նաև Չինաստանից: Ինչպես հայտում է «Արմենպրես»-ը, այս մասին ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրել է Covax հարթակի միջոցով ձեռք բերված AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակի մասին: «Այս պահին մենք արդեն ավարտական փուլին ենք հասցնում նաև Novavax պատվաստանյութի ձեռքբերումը»,- ասել է Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ էլի կլինեն առաջարկներ, որոնք կդիտարկվեն, և որոշում կկայացվի հետագա ձեռքբերումների համար: «Բացի

դրանից մենք նաև Չինաստանի կառավարության կողմից ունենք նախնական համաձայնություն՝Հայաստանին դոնորության շրջանակում տրամադրվելիք պատվաստանյութի վերաբերյալ, որն առաջիկայում ևս կներկրվի Հայաստան: Ունենալու ենք մի շարք տրաբերակներ, որոնք պետք է օգտագործվեն մեր երկրում»,- ասել է Ավանեսյանը:

Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:

«AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ, պատվաստում կիրականացվի միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար: AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 (ներառյալ) տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները՝ 55 տարեկանից բարձր:

Քանի որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում այս պահին սահմանվել են հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝  նույնպես մինչև 54 տարեկան:

Նոյյան տապան   -   Լուրեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 95 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար