Covid19-ի դեմ պատվաստումները Երևանում կսկսվեն ապրիլի 13-ից


Covid19-ի դեմ պատվաստումները Երևանում կսկսվեն ապրիլի 13-ից

  • 12-04-2021 16:30:56   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ ապրիլի 13-ից կսկսվի AstraZeneca-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ նաև Sputnik V-ով պատվաստումը:
 
Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:
 
«AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ, պատվաստում կիրականացվի միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար: AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 (ներառյալ ) տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր:
 
Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում այս պահին սահմանվել են հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 54 տարեկան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play