Սահմանված կարգով ու ժամկետում դիմում ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ

12-04-2021 19:01:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած
և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը.
 
«Վարկավորման ծրագրի մասնակիցները, ս.թ ապրիլի 15-ից, ժամը 10:00-ից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, անձը հաստատող փաստաթղթով (ՀՀ անձնագիր` հաշվառման նշումով, նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում` տեղեկանք անձնագրային բաժնից բոլոր հաշվառումների վերաբերյալ), ծառայողական վկայականով և ծառայության վայրից ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքով, կարող են ներկայանալ ՀՀ ՊՆ  ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (ք.Երևան, Բաբայան 4, հեռ. 010-28-74-41) հիփոթեքային վարկավորման 2021թ. ծրագրին մասնակցելու մասին տեղեկանքը ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 98 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար