Ինչ նկատի ունի Լավրովը Ղարաբաղում «տեւական կարգավորման» տակ

13-04-2021 17:30:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am-ը գրում է. «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ հանդիպմանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այնտեղ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ պահպանվում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: «Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման և ընդհանուր առմամբ քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդար
հիմքի վրա
և ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև քննարկել ենք, թե այս գործընթացում ինչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները», ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
 
Ինչ նկատի ունի Լավրովի ծրագրի հեղինակ Լավրովը «արդար հիմքի վրա և ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների տեւական կարգավորման» տակ։ Նախ, ռուսական պաշտոնական ու կիսապաշտոնական ամենատարբեր ուղղվածության աղբյուրներն արդեն իրենք են խոսում, որ Լավրովի ծրագրի իրականացման միակ տարբերակը Հայաստանի կանխորոշված պարտությամբ պատերազմն էր՝ Արցախի կարգավիճակի ոչնչացման դիմաց Արցախում ռուսական զորքի տեղակայմամբ։
 
Ռուս-թուրքական համաձայնությունները ենթադրում են Մինսկի խմբի չեզոքացում, որն ունի կարգավորման միակ մանդատը, այդ թվում Արցախի կարգավիճակի որոշման հարցում։ Հայաստանին պարտադրված եռակողմ հայտարարությունը եւ տարածաշրջանի 3+3 առաջարկվող պլատֆորմը փորձ է արվում ներկայացնել որպես կարգավորում։ Մինսկի խմբին «հատկացվում է» հումանիտար, հաղորդակցական եւ այլ խնդիրներով դեր, բայց ոչ այդ խմբի մանդատով պայմանավորված քաղաքական կարգավորում, մասնավորապես՝ Արցախի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի որոշումը, այսինքն արցախցիների ինքնորոշումը եւ միացումը Հայաստանի Հանրապետությանը։ Մինսկի խմբի միջոցով փորձ է արվում լեգիտիմացնել ռուս-թուրքական համաձայնությունները։
 
Պուտինը Արցախը հայտարարել է Ադրբեջանի մաս։ Սահմանների դեմարկացիան ու խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ, հաղորդակցության միջանցքները ՖՍԲ-ի հսկողությամբ, ռուս-թուրքական կենտրոնն Ակնայում ռուս-թուրքական «կարգավորման» տարրերն են։ Ահա սա նկատի ունի Լավրովը արդար հիմքով տեւական կարգավորման տակ։
 
Իրանին, որը Լավրովի ծրագրով որոշակիորեն հայտնվել է լուսանցքում, հերթական անգամ պարզապես հավաստիացնում են, որ «աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն չի լինելու», որը Իրանի գլխավոր «կարգախոսն էր» Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ։
 
Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներն առայժմ չեն ընդունում ռուս-թուրքական «կարգավորումը», իսկ պաշտոնական Երեւանն առայժմ վեհերոտ, բայց հայտարարում է, որ եռակողմ հայտարարությունը կարգավորում չէ»։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 101 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար