Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ, այդ թվում` ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին ու բռնակցված Ղրիմում ռուսական զորքերի վերջին տեղաբաշխումների կապակցությամբ ու Պուտինին կոչ է արել թուլացնել լարվածությունը։
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդենը առաջարկել է առաջիկա ամիսներին որևէ երրորդ երկրում հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ին և Ռուսաստանին հուզող բոլոր խնդիրները։