Բայդենն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

13-04-2021 21:21:36   | ԱՄՆ  |  Միջազգային



Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ, այդ թվում`
ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
 
Նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին ու բռնակցված Ղրիմում ռուսական զորքերի վերջին տեղաբաշխումների կապակցությամբ ու Պուտինին կոչ է արել թուլացնել լարվածությունը։
 
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդենը առաջարկել է առաջիկա ամիսներին որևէ երրորդ երկրում հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ին և Ռուսաստանին հուզող բոլոր խնդիրները։
 
 
 
Նոյյան տապան   -   Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար