Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է. Սուրեն Սարգսյան

15-04-2021 16:20:09   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ծանոթացա Մինսկի խմբի համանախագահների նոր հայտարարությանը: Դետալներին կանդրադառնամ հետո, քանի որ տողատակերն ու մեսիջները աներև
ակայելի շատ են: 
 
1. Հիմա մի բան է ակնհայտ: Բացվում է նոր էջ, ընդ որում, հին ձևաչափով, և ես շարունակում եմ պնդել, որ այս ձևաչափն ամենից ընդունելին է Հայաստանի և Արցախի համար: Այս ձևաչափի ցանկացած փոփոխություն բերելու է Թուրքիայի ուղղակի ներխուժման՝ որպես կողմ: Ակնհայտ է, համանախագահներն էլ դա չեն ուզում: 
2. Հայաստանի «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր էջ՝ նոր ֆրոնտ, աշխատելու համար:
3. Ֆիքսում ենք անհամեմատ ավելի վատ ստարտային պայմաններ, քան ունեինք: 
4. Ֆիքսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ուղիղ մեջբերման բացակայությունը:
5. Ֆիքսում ենք, որ այս բանակցությունները այս իշխանությունները նույնպես տապալելու են (ինչպես և ամեն ինչ վերջին 3 տարիներին) և մտածում ենք մեր ապագա անելիքների մասին: 
6. Եվ ամենակարևորը՝ «համանախագահները ընդգծում են, որ հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման համար` կողմերի կողմից քաջ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա», այսինքն Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է»։
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 91 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար