Ռուսաստանը սպառնում է երկու ամսից արտաքսել ԱՊՀ ապօրինի միգրանտներին
16-04-2021 18:15:29 | Ռուսաստան | Միջազգային
Եթե ԱՊՀ ապօրինի միգրատները առաջիկա երկու ամսում չլքեն Ռուսաստանի տարածքը, Մոսկվան պատրաստ է նրանց արտաքսել, և անգամ՝ փակել սահմանները, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
«Եթե մինչև հունիսի 15-ը այդ հարցը չլուծվի, ինչպես ենթադրում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, ապա այդ մարդկանց սպառնում են պատիժներ՝ ընդհուպ մինչև Ռուսաստանից արտաքսում և սահմանների փակում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում։
Հայաստանից բացի ԱՊՀ-ի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Մոլդովան և Կենտրոնական Ասիայի չորս պետությունները։