Հրդեհ է բռնկվել արագ սննդի կետում. ՀՀ ԱԻՆ

17-04-2021 10:07:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ապրիլի 17-ին, ժամը 02:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի մոտակայքում գտնվող կրպակում։
Դեպքի վայր
է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում՝ մոտ 30 քմ տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են կախովի առաստաղ, երկու պահարան, մասամբ՝ 4 սառնարան և ջերմահարվել՝ թթվածնի և գազի 2 բալոն (20 կգ և 3 կգ)։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 178 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար