Արևմուտք թե Ռուսաստան. ես ընտրում եմ ՌԴ-ն. Արտակ Գալստյան


Արևմուտք թե Ռուսաստան. ես ընտրում եմ ՌԴ-ն. Արտակ Գալստյան

  • 19-04-2021 10:44:41   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր Հայաստանը, քաղաքական ուժերը կանգնած են բարդ խնդրի լուծման առաջ, այն է՝ արևմուտք թե Ռուսաստան:
Ցանկացած բարդ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու ամենապարզ ձևը դա այն պարզեցնելն է մինչև կենցախային մակարդակի, որտեղ ճիշտ լուծումը ակնհայտ է:
 
Փորձենք՝
Ցանկացած հայ, ով ունի ազգական, ընկեր, գործընկեր արտերկրում և այդտեղ ունենում է որևիցե խնդիր միշտ դիմում է նրանց և հակառակը, այդ մարդիկ էլ Հայաստանում խնդիր ունենալու դեպքում դիմում են այդ նույն ՀՀ ում բնակվող Հային:
Այլ կերպ ասած, մեր Հայի ներկայացուցիչը արտերկրում իր գործընկերներն են ու հարազատները, նույն տրամաբանությունն է նաև հակառակ դեպքում:
Երբ այս նույն գործընկերները խնդիր են ունենում երրորդ անձի հետ, ապա տրամաբանորեն հանդես են գալիս դրա դեմ երկուսով, թաքնված կամ ակնհայտ դաշինքով:
Այս համատեքստում դիտենք վերը բարձրացրած բարդ խնդիրը և գտնենք պարզ ու ակնհայտ լուծումը:
 
Այսպես՝
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ունի թվով այդ կառույցի 2-րդ բանակը, ունի միլիարդավոր դոլարների ապրանքաշրջանառություն եվրոպական երկրների  հետ, որոնք նույնպես ՆԱՏՕ –ի անդամ են:
Այլ կերպ ասած Անդրկովկասյան տարածաշրջանում Արևմուտքի ներկայացուցիչը Թուրքիան է և եթե ասում ենք  Արևմուտք պետք է հասկանանք Թուրքիա, որը մեր ժողովրդի գենետիկ թշնամին է:
ՌԴ-ն աշխարհի երկրորդ բևեռն է, որը հակադրվում է Արևմուտքին՝ ներկայացուցիչ Անդրկովկասում Թուրքիա:
Այսինքն երբ ասում ենք Արևմուտք թե ՌԴ, դա նույնն է որ ասենք  ՌԴ թե Թուրքիա:
Անձամբ ես այս համատեքստում ընտրում եմ ՌԴ-ն, մի պարզ պատճառով, ՌԴ-ն Հային գենետիկ թշնամի չէ և բացի այդ Արևմուտքի նավերը ի տարբերություն ՌԴ բանակի Դիլիջանի ոլորանները բարձրանալ չեն կարող:
 
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play