Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ թուրքական Բայրաքթար TB2-ները չեզոքացնող զինատեսակ ունի. թուրք փորձագետ


Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ թուրքական Բայրաքթար TB2-ները չեզոքացնող զինատեսակ ունի. թուրք փորձագետ

  • 20-04-2021 16:36:39   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրք ռազմական փորձագետ Աբդուլահ Ագարը մեկնաբանել է «Россия 1» հեռուստաընկերության հրապարակած անիմացիոն տեսանյութը, որում ռուսական «Ланцет» հրթիռները հարվածում են թուրքական Բայրաքթար TB2 անօդաչու սարքերին։ 
 
Իր թվիթերյան էջում Ագարը կարծիք է հայտնել, որ այդ տեսանյութի հրապարակումը պատահականություն չէ։ «Բայրաքթարները Ռուսաստանի համար «խոցի» են վերածվել»,- գրել է նա՝ նշելով, որ միևնույն ժամանակ դա ազդակ է Ուկրաինայի համար։ 
 
«Ռուսաստանի համար դա անվտանգության հարց է։ Մոսկվան ցանկանում է ցույց տալ իր հակառակորդներին, որ ունի պատասխան TB2-ների համար։ Ստեղծված իրավիճակը դրդել է Մոսկվային Բայրաքթարները չեզոքացնող զինատեսակի ստեղծման»,- ասել է Ագարը Sabah լրատվականի հետ զրույցում։
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային