Չավուշօղլուն խոսել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին

21-04-2021 17:10:03   | Թուրքիա  |  Միջազգային



Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվականին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը:
 
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս թեմայի առնչությամբ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային իրավունքը/օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված
է ՄԱԿ-ի որոշումներում և պարզ կերպով նկարագրված է: ՄԻԵԴ-ն էլ այս հարցի վերաբերյալ որոշումներ ունի: Կան նաև տարբեր երկրների ՍԴ-ների որոշումները»:
 
Նրա պնդմամբ՝ եթե ԱՄՆ-ն հարգում է միջազգային օրենքը, ապա իրենք չպետք է ամեն օր քնեն-արթնանան այս մասին մտածելով:
«Մենք պետք է ձերբազատվենք մեր որոշ վախերից ու բարդույթներից: Ի՜նչ է՝ ամեն գիշեր պետք է մեռնենք, կամ վախից դողդողանք (այդ մտածմունքից): Սա չեմ ասում այն իմաստով, թե «Ամերիկա, եղբա՛յր, ինչ ասում ես, ասա»: Սակայն մենք, որպես մի պետություն, որը գիտի իր պատմությունը, պետք է մեզ վրա վստահ լինենք: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել մեր հարաբերությունները, ընտրությունն իրենցն է»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:
 
 
Նոյյան տապան   -   Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 104 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար