Ջո Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Bloomberg


Ջո Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Bloomberg

  • 24-04-2021 00:02:28   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտարարել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդը որպես Ցեղասպանություն ճանաչելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու առաջնորդների միջեւ զրույցի բովանդակությանը քաջատեղյակ աղբյուրներին: Ըստ Bloomberg-ի՝ ակնկալվում է, որ Բայդենը «ցեղասպանություն» բառը կօգտագործի շաբաթ օրը հայտարարության մեջ, որն ավանդաբար արվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` կատարելով իր նախընտրական քարոզարշավի խոստումը: Գործակալության տեղեկության հաստատման պարագայում, Բայդենը 40 տարվա մեջ կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով հրապարակավ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային