Մեր տարածաշրջանում իրադրությունը պետք է փոխվի, բայց դա միայն մեզնից չէ կախված. Փաշինյան


Մեր տարածաշրջանում իրադրությունը պետք է փոխվի, բայց դա միայն մեզնից չէ կախված. Փաշինյան

  • 03-05-2021 20:16:40   | Հայաստան  |  Քաղաքական

Մենք պետք է պատրաստվենք անվտանգության, տարածաշրջանային կայունության և կրկին եմ ասում՝ մեր տարածաշրջանում իրադրությունը պետք է փոխվի, բայց դա միայն մեզնից չէ կախված և չի կարող միայն մեզնից կախված լինել: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
 
«Մենք պետք է, այո, նաև այն գլոբալ պրոցեսները, որ տեղի են ունենում, ճիշտ արձանագրենք: Օրինակ, երբ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից այնպիսի հայտարարություններ են հնչում, որոնք ողջունում ենք, այդ հայտարարությունները հնչում են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար: Այդ հայտարարությունները չեն հնչում տարածաշրջանը բորբոքելու համար: Սա շատ կարևոր արձանագրում է և ես երևի այդպիսի բան պետք է չասեմ, բայց ուզում եմ բոլորս տեղյակ լինենք, որ աշխատանքային պրոցեսների արդյունքում է դա նաև տեղի ունենում: Մենք այդ խոսասկցությունն ունենում ենք և մենք էլ ենք ասում, մեզ էլ է ասվում՝ այ այս որոշումները մենք ընդունում ենք, աշվի առնելով, այդ թվում՝ իմ նշած գործոնները: Բայց շատ կարևոր է, որ այս հայտարարությունները ծառայեցվեն ոչ թե բորբոքելու համար, այլ կարևոր է, որ այս պրոցեսներն օգտագործվեն կայունություն ապահովելու համար»,- ասաց նա: 
 
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի նախկին ղեկավարները Հայաստանին մեղադրում են պատերազմ բորբոքելու մեջ: «Հայաստանին մեղադրում են, որ, բանը հասել է այտեղ, ասում է՝ խաղաղ բնակչությանը մենք հարվածել ենք, դրանից հետո Ադրբեջանը նոր հակագործողություն է արել: Այսինքն Ստեփանակերտը չի ռմբակոծվել, այդ մարդիկ տեղյակ չեն եղել, այսինքն Մարտակերտը չի ռմբակոծվել, այսինքն Վարդենիսը չի ռմբակոծվել, Ղազանչեցոց եկեղեցին չի ռմբակոծվել: Իսկ այդ Վարդենիսի անուն տվողները ինչի՞ չեն իրենց կուսակցության ղեկավարներին ասում՝ այս ի՞նչ եք այսպես ասում, իսկ Վարդենիսում առաջին օրերին խաղաղ բնակիչ է զոհվել: Չեն նկատում այս ամեն ինչը, որովհետև իրենց թվում է, թե «власть меняется»»,- նշեց Փաշինյանը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական