Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

05-05-2021 19:12:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Միջազգային



Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որում անդրադարձ են կատարել
Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
 
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 84 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար