Վլադիմիր Պուտինը ռուսական վակցինան համեմատել է Կալաշնիկով ինքնաձիգի հետ


Վլադիմիր Պուտինը ռուսական վակցինան համեմատել է Կալաշնիկով ինքնաձիգի հետ

  • 06-05-2021 21:35:13   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ տեսակապով այսօր կայացած զրույցի ընթացքում ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական վակցինան (Sputnik V) Կալաշնիկով ինքնաձիգի պես հուսալի է, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը: 
 
Նրա խոսքերով` նման համեմատություն է արել եվրոպացի մասնագետներրց մեկը։ Պուտինը եվրոպացի մասնագետի անունը չի տվել, միայն ասել է, թե նա, իհարկե, ճիշտ է՝ ռուսական վակցինան պարզ է և հուսալի, ինչպես Կալաշնիկովի ինքնաձիգը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play