«Նվիրակ»-ում մեկտեղվել են ավագ սերնդի իմաստությունն ու երիտասարդ սերնդի ներուժը


«Նվիրակ»-ում մեկտեղվել են ավագ սերնդի իմաստությունն ու երիտասարդ սերնդի ներուժը

  • 07-05-2021 13:54:58   | Հայաստան  |  Մշակույթ



«Նվիրակ» մշակութային հիմնադրամը ստեղծվել է մշակույթի բոլոր ճյուղերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման միտումով:

Հիմնադրամը որևէ քաղաքական թիմի չի պատկանում և գործելու է որպես անկախ կառույց ի շահ հայ մշակույթի, ի շահ մեր հայրենիքի: Համացանցում այսօր արդեն տարածվում է հիմնադրամի առաջին՝ «Կյանք տուր հայ մշակույթին» հոլովակը, որտեղ նկարահանվել են ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը, բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մաեստրո Տիգրան Մկրտչյանը, «Հայֆիլմ»-ի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը: Տեսանյութի նկարահանման նպատակն է ցույց տալ, որ հիմնադրամի գործունեության հիմքում լինելու է միայն այս և նման ճանապարհ անցած մարդկանց տարիների փորձն ու խոսքը: Հիմնադրի խոսքով՝ կառույցի կայացման արդյունքում, մենք կհասնենք մշակութային վերազարթոնքի, քանզի հայրենիքի համար օրհասական պահին հենց ճշմարիտ մշակույթի տարածումը կարող է բուժիչ լինել:

 

 

Նոյյան տապան  -   Մշակույթ