Օտարերկրացի ապագա բժիշկները 100 +33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

08-05-2021 17:54:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Աշխարհի 38 երկրից ԵՊԲՀ

շուրջ 100 օտարերկրացի ուսանող, այդ թվում ռազմական բժիշկներ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տնկեցին 100 +33 ծառ։

Թվային այս համադրությունը խորհրդանշում է բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանը, ինչպես նաև 33 այն հերացիականներին, որոնք արցախյան վերջին պատերազում կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։ ​Միջոցառումը նախաձեռնել էր կրթական, բնապահպանական ծրագրեր իրականացնող Education Up side Down հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրն է ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանը։

«Քանի որ ուսումնական կիսամյակի ավարտին ամեն տարի ուսանողների հետ որևէ հանրօգուտ նախաձեռնություն ենք իրականացնում, այս տարի քննարկելով և ամփոփելով բոլոր տեսակետները որոշեցինք ծառատունկ կազմակերպել։ Ինչպես բնորոշում են օտարերկրացի շատ սովորողներ, Հայաստանն իրենց երկրորդ տունն է, որի համար որևէ դրական բան անելու նպատակը մի փոքրիկ մասնիկ մեր երկրում թողնելն է»,- պատմում է դասախոսը՝ հավելելով, որ միջոցառման նպատակներից մեկն էլ առավել լայն, բնապահպանական իմաստ ուներ, այն է` ծառ տնկելով, բնության մասին հոգ տանելով պայքարել բնապահպանական տարատեսակ խնդիրների՝ կլիմայական փոփոխությունների, գլոբալ տաքացումների դեմ։

Հայարփի Սահակյանն ընդգծում է, որ նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում կարևոր աշխատանք է իրականացրել ԵՊԲՀ կանաչապատման, բարեկարգման խմբի ղեկավար, Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս Քրիստինե Վարդանյանը, որը ևս այսօր մասնակցում էր ծառատունկին։ Նշենք, որ ԵՊԲՀ-ի կողմից հայ և օտարերկրացի ուսանողների ներգրավվածությամբ մշակութային, կրթական միջոցառումների անցկացումը շարունակական է լինելու:

 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 142 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար