Առաջիկա երեք շաբաթում Ադրբեջանը Հայաստանին հարակից շրջաններում ևս վեց նոր զորամաս կբացի


Առաջիկա երեք շաբաթում Ադրբեջանը Հայաստանին հարակից շրջաններում ևս վեց նոր զորամաս կբացի

  • 08-05-2021 21:37:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մինչև մայիսի վերջը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում ևս վեց նոր զորամաս կստեղծի։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:
 
«Հայաստանի հետ Զանգելանի, Ղուբաթլուի և մասամբ Լաչինի շրջանով անցնող պետական սահմանի պաշտպանության և պահպանության նպատակով սահմանապահ-մարտական կետեր են ստեղծվել։ Վերջին երկու ամսում այդ ուղղությունների վրա տասը նոր զորամաս է բացվել, մինչև մայիսի վերջն էլ շինարարական և վերանորոգման աշխատանքները կավարտվեն ևս վեց զորամասերում», - Գուլիևի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը