Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

  • 10-05-2021 16:10:03   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
 
Նշվում է, որ Պուտինն ու Ալիևը «ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով, որ երկու երկրներն էլ սրբորեն հարգում են մարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են անօրինակ հերոսություն և նվիրվածություն ցուցաբերած վետերաններին: Հաստատվել է ռուս-ադրբեջանական համակողմանի համագործակցություն հաստատելու տրամադրվածությունը»:
 
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play