Ինչպես հայտնում է ArmChess.am-ը, Դուբայում ավարտված կայծակնային մրցաշարում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը: Ընդ որում Անդրիասյանը վաստակեց նույնքան միավոր, որքան հաղթող Էհսան Ղաեմ Սաղամին, սակայն չեմպիոնին որոշելու համար անցկացված «մահվան պարտիան» մեր շախմատիստի օգտին չէր եւ նա բավարարվեց միայն փոխչեմպիոնի կոչումով:
Մեր մյուս մասնակիցներ` Կարեն Հ. Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Դավիթ Հարությունյանը նույնպես վատ հանդես չեկան: Նրանք առաջատարներից ետ մնացին ընդամենը 0.5 միավորով եւ զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների 82 ներկայացուցչներ: