Արցախի նախագահը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել ՀՀ նախկին պաշտոնյային


Արցախի նախագահը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել ՀՀ նախկին պաշտոնյային

  • 11-05-2021 21:08:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 11-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին, տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից:
 
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեսրոպ Առաքելյանին հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիների կողքին լինելու համար՝ բարձր գնահատելով ՀՀ նախկին պաշտոնյայի և նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքն՝ ուղղված Արցախը սոցիալական աղետից դուրս բերելուն և դրա հետևանքները հաղթահարելուն։
 
Նախագահը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» մեդալը, որը նրան տրվել է արցախցիների սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն