ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Զապադ-2021» զորավարժության նախապատրաստման բանակցություններին


ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Զապադ-2021» զորավարժության նախապատրաստման բանակցություններին

  • 12-05-2021 18:50:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբեր ամսին կայանալիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:
 
Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման և տեղափոխման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն