ԱԻ նախարարության պատվիրակությունը կմասնակցի «Համալիր անվտանգություն-2021» միջազգային սրահի աշխատանքներին


ԱԻ նախարարության պատվիրակությունը կմասնակցի «Համալիր անվտանգություն-2021» միջազգային սրահի աշխատանքներին

  • 13-05-2021 09:58:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Նախարարի պաշտոնակատարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին:
 
Հայկական պատվիրակությունը կայցելի ՌԴ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, կմասնակցի հրշեջ-փրկարարների հուշարձանների համալիրում ծաղկեդրման արարողությանը, նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժություններ: Աշխատանքային օրակարգում ընդգրկված են նաև այցելություններ հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների «Լիդեր» և ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոններ: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կմասնակցի միջազգային ցուցադրական զորավարժություններին, կքննարկվեն նաև երկու երկրների հումանիտար կառույցների համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
 
ՀՀ ԱԻՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play