Երևանում COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում

13-05-2021 20:28:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայրաքաղաք Երևանում արդեն կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
«Քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են նաև պատվաստվել «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի,
«Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում: Նմանատիպ խմբեր աշխատում են նաև Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում»,- նշում են ՀՀ ԱՆ-ից:
 
«AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 81 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար