Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային


 

Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային

  • 17-05-2021 09:44:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել  Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:  
 
Նամակի պատճենն ուղարկվել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին: 
 
ՀՀ Անվտանգության Խորհուրդ  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն