«Բանակցությունների միջոցով» հող հանձնելն ընդամենը գրգռելու էր թուրք-ադրբեջանական ախորժակն ու մեր դեմ նոր ագրեսիայի հող նախապատրաստելու. պատմաբան


«Բանակցությունների միջոցով» հող հանձնելն ընդամենը գրգռելու էր թուրք-ադրբեջանական ախորժակն ու մեր դեմ նոր ագրեսիայի հող նախապատրաստելու. պատմաբան

  • 17-05-2021 16:00:37   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Միայն թուրքին չճանաչող, պատմություն ու միջազգային հարաբերություններ չհասկացող, Հայկական հարցից կատարելապես անտեղյակ քաղաքական ու ռազմական «գործիչները» կարող էին հուսալ, որ Արցախը, Քարվաճառն ու Սյունիքից դեպի արևելք ընկած շրջանները թուրքին հանձնելուց հետո Հայաստանը խաղաղություն կվայելի։ 
 
Գոնե հիմա բոլորին պետք է պարզ լինի, որ «բանակցությունների միջոցով» հող հանձնելն ընդամենը գրգռելու էր թուրք-ադրբեջանական ախորժակն ու մեր դեմ նոր ագրեսիայի հող նախապատրաստելու։ Իսկ այդ «նոր» (իրականում չընդհատված) ագրեսիան արդեն պատմական փաստ է։ 
 
Ռազմավարական հանցավոր տգիտությունը, փաստորեն, հավասարապես պատել էր թե՛ նախորդ, թե՛ ներկա ՀՀ թուլամիտ իշխանություններին, որոնք փոխանակ զորուգիշեր նախապատրաստվեին ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, զբաղված էին անզուսպ կոռուպցիայով, օտար ուժերի պատվերը կատարելով, զուգահեռաբար էլ՝ ժողովրդի ուշադրությունը մշտապես անկարևոր բաների վրա շեղելով։
 
Այս ամենից հետո մեզանում պարտվողական գաղափարախոսության հայրերն ու ջահակիրներն իշխանության վերադառնալու հայտ են ներկայացնում։ Այնինչն մեզ այս անդունդից ի վիճակի է հանել միմիայն վերածնված, հայկականացված և ինքնամաքրված ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ, այլ ոչ թե բազմակի օգտագործման արկածախնդիր «քաղաքական» ուժերն ու գործիչները»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play