Թուրքիան Ռուսաստանին մեղադրեց ցեղասպանության մեջ. Պահը գալու է

18-05-2021 12:59:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Lragir.am. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղրիմի թաթարների և չերքեզների արտաքսման մասին, որում նշված է, որ 1944 թվականի մայիսի 18-ին 250 հազար ղրիմցի թաթարներ անմարդկային պայմաններում արտաքսվեցին իրենց հայրենիքից։ Բազմաթիվ թաթարներ զրկվեցին կյանքից այս ողբերգական իրադարձությունների ժամանակ։
 
«Մենք նաև հիշում ենք Կովկասում չերքեզների արտաքսման 157-րդ տարելիցը, երբ ցարական Ռուսաստանի ներխուժման պատճառով նրանք ստիպված էին լքել իրենց հայրենիքը և մեծ կորուստներ կրել», նշված է հաղորդագրությունում։
 
Թուրքիայի ԱԳՆ-ն հասկանալի պատճառով չի նշում «ցեղասպանություն» բառը: Հայերի ցեղասպանության պարագային
թուրքերն օգտագործում են նույն ձեւակերպումները՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղահանություն եւ կորուստներ»: Ռուսաստանն էլ նույնը կարող է ասել՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ են արտաքսել Ղրիմի թաթար թուրքերին:
 
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ԱԳՆ գնահատականները բնորոշում են ցեղասպանական գործողությունները՝ զանգվածային սպանություններ էթնիկ հիմքով եւ հայրենազրկում, փաստացի մեղադրելով Ռուսաստանին: Փոխարենը, Կրեմլը բոլորովին վերջերս հերքեց Հայոց ցեղասպանության փաստը, չնայած Պետդուման 1995-ին ճանաչել էր այն: Պուտինը 20 տարվա ընթացքում ոչ միա անգամ չի արտաբերել ցեղասպանություն բառը:
 
Հայերի պարագային Ռուսաստանն ու Թուրքիան ցեղասպանական գործողություններն իրականացրել են համատեղ: 1915-1917, 1916 Վան: 1919 թ. Լենին-Աթաթյուրք համաձայնությամբ փակվում է Արեւմտյան Հայաստանի հարցը: 1921 թ. պայմանագրերով անկախ Հայաստանի արեւելյան մասը՝ Կարս-Արդահանը, Սուրմալուն եւ Արարատ լեռան շրջանը նվիրաբերվում է Թուրքիային, Նախիջեւանը՝ Բաքվին, հետագայում՝ Արցախը: Այս գործողություններն ուղեկցվում են զանգվածային սպանություններով ու տեղահանությամբ: 1921-1923 թթ. արդեն ռուսական Հայաստանում կազմակերպվում
է թուրքահայերի մնացորդների սպանդը՝ սպանվում է 300-400 հազար հայ:
 
Ռուսաստանը Թուրքիայի հետ եղբայրացել է հենց հայերի բնաջնջման համար: Վերջին ակտը՝ «համատեղ բարդ օպերացիան Ղարաբաղում» եւ Հայաստանի դեմ շարունակվող պատերազմը: Անխուսափելիորեն մոտենում է սակայն պահը, երբ հարկ է լինելու հայերի դեմ համատեղ հանցանքի մեղքը բարդել միմյանց վրա:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 179 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար