Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները


Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

  • 18-05-2021 17:33:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն»  առարկաների ուղեցույցները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
 
Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, տարբեր կառուցվածք ունեցող առաջադրանքների նմուշ-օրինակները, պատասխանների ձևաթուղթը և դրա լրացման կարգը, ինչպես նաև առաջադրանքներում ընդգրկվելիք ծրագրային նյութի շրջանակները:
 
Թեստերի կազմման համար հիմք են ընդունվել հանրակրթական դպրոցի վերոնշյալ առարկաների ծրագրերը: 
 
«Կենսաբանություն» առարկայի ուղեցույցը ԳԹԿ կայքում հասանելի կլինի առաջիկայում։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն