Ծանրամարտի երիտասարդական առաջնությանը կմասնակցի 7 հայ ծանրորդ
21-05-2021 20:35:59 | Հայաստան | Սպորտ
Ուզբեկստանի մայրաքաղաքում մայիսի 23 –ին կսկսվի աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ծանրորդները, տեղեկանում ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեից:
Այսօր լուսադեմին Տաշքենդ են մեկնել Գոռ Սահակյանը / 67 կգ /, Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը / երկուսն էլ՝ 81 կգ /, Գարիկ Կարապետյանը / 96 կգ / , Պետրոս Պետրոսյանը / 102 կգ /, աղջիկների մրցաշարի մասնակիցներ Միլենա Խաչատրյանը / 71 կգ / և Լիանա Գյուրջյանը / 81 կգ /:
Նրանց մրցավայր են ուղեկցել մարզիչներ Մելիք Ղուկասյանը,Հակոբ Ֆիլոսյանը և Տարոն Թովմասյանը:
Մրցավարական հանձնախմբում կաշխատի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը: