Հայաստանի բռնցքամարտիկ ԱՆդրանիկ Հակոբյանը դարձավ աշխարհի<br /> գավաթակիր<br />


 

Հայաստանի բռնցքամարտիկ ԱՆդրանիկ Հակոբյանը դարձավ աշխարհի
գավաթակիր

  • 15-12-2008 19:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 14-ին Մոսկվայում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, Էջմիածին) եզրափակիչում միավորների նվազագույն տարբերությամբ` 10:9 հաշվով առավելության հասավ աշխարհի փոխչեմպիոն Բլանկո Ալֆոնսոյի (Վենեսուելա) նկատմամբ եւ դարձավ գավաթակիր: Մոսկվայում մենամարտի ընթացքին հետեւեցին ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նորընատիր նախագահ Արման Մուրադյանը եւ առաջին տեղակալ, մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ