Ռուսաստանից Հայաստան են ժամանել էմիսարներ` ազդելու ընտրությունների վրա. քաղաքագետ


Ռուսաստանից Հայաստան են ժամանել էմիսարներ` ազդելու ընտրությունների վրա. քաղաքագետ

  • 27-05-2021 18:00:16   | Հայաստան  |  Քաղաքական



Դժվար է ասել` այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակն ում է ավելի ձեռնտու և որքանով է փոխկապակցված սպասվող ընտրությունների հետ, սակայն ենթադրում եմ, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այս մասին Նոյյան Տապանի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը։ 
 
«Մենք գնում ենք ոչ թե սովորական ընտրությունների, այլ  մենք ուզենք, թե չուզենք` տեղի է ունենում հնի ու նորի պայքար: Հինն այն է, որ մարդիկ իշխանությունը վերածում էին փողի, հետո փողն ավելի մեծ իշխանության, և այդպես անընդմեջ: Մենք վերջին 20 տարիներին դրա վկա ենք: Նոր իշխանությունը կարծես փորձում է  բացառել այդ երևույթը հանրային կյանքում, և չդիտարկել իշխանությունը որպես փող աշխատելու կամ կյանքը բարելավելու միջոց: Հին և նոր ասածը պետք է այստեղ հասկանանք»,- ասաց քաղաքագետը:
 
Նա նկատեց ` ՌԴ-ին ձեռնտու կլինի ունենալ թույլ կամ կոռումպացված ղեկավար Հայաստան: Ադրբեջանն էլ է դա հասկանում: Հեևաբար այս ընտրությունը շատ կարևոր է, որ ձևավորված իշխանությունն ունենա լայն հասարակական աջակցություն:
 
«Ռուսաստանը պակաս շահագրգռված չէ իր հարաբերությունները խորացնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այստեղ նրանք ունեն պրոբլեմ` Հայաստանի հարցերը ինչպես քննարկել իր գործընկերների հետ և այնպես անել, որ Հայաստանը հնարավորինս քիչ դիմադրի այն հարցերում, որտեղ Ռուսաստանն իր խնդիրները լուծում է  ի հաշիվ հայկական շահերի: 
 
Մենք տեսնում ենք տարբեր էմիսարներ, որ Ռուսաստանից են ժամանել Հայաստան` ազդելու ընտրությունների վրա»,- ասաց քաղաքագետը: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play