Հարց է առաջանում` ո՞ւմ շահերն է սպասարկում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, եթե ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված է. քաղաքագետ


Հարց է առաջանում` ո՞ւմ շահերն է սպասարկում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, եթե ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված է. քաղաքագետ

  • 28-05-2021 17:00:17   | Հայաստան  |  Քաղաքական



Այս իրավիճակի հանգուցալուծումը հնարավոր է մի պարագայում, որ մեր իշխանությունները հասկանան`այն ակնկալիքները, որ տածում են մեր դաշնակցի կամ ՀԱՊԿ-ի նկատմամբ, դրանք ավելի շատ նպաստում են այսօրվա իրավիճակի խորացմանը կամ հանգուցալուծմանը: Այս մասին Նոյյան Տապանի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը: 
 
«Կարծում եմ, իրավիճակը մեղմել հնարավոր է միայն միջազգային առավել բարձր ատյաններին դիմելով: Ի նկատի ունեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Հիմա տեսակետներ կան, թե ինչ երաշխիք ունեք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև կընդունի, բայց եթե մենք ապրիորի գնում ենք նեգատիվ ճանապարհով, ոչնչի չենք հասնի: Առջևում ընտրություններ են և նման իրավիճակով ընտրություննները Հայաստանում ոչ թե իշխանության այլ ինքնիշխանության հարցն են որոշելու: Այս իրավիճակով գնալ ընտրությունների, երբ խախտված է տարածքային ամբողջականությունը, երբ թշնամին գտնվում է սահմաններից ներս, սա նշանակում է մարտհրավեր նետել մեր ինքնիշխանությանը»,- ասաց քաղաքագետը: 
 
Նա նկատեց` եթե մենք այսօր ձեռքներս ծալած նստելու ենք և սպասենք պսևդոդաշնակիցների արձագանքներին, շատ հավանական է, որ մենք կգնանք ձախողված պետություն (failed state) դառնալու ճանապարհով: «Ներկայումս միաջազգային արձագանքները բացառապես ՀՀ տարածքի սուվերենության օգտին են, և այդ հայտարարություններն անում են առաջատար պետությունները` ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Կանադա, Ավստրիա և այլն: Քանի որ Ֆրանսիայի նախագահը օրեր առաջ ակնարկ էր արել այդ մասով, դա արդեն դրական ենթադրության հանգեցնող հանգամանք է: Նախադրյալներ կան, և պետք չէ հապաղել»,- նշեց Օրդուխանյանը: 
 
Քաղաքագետը նկատեց` այսօր հարց է առաջանում` ո ՞ւմ շահերն է սպասարկում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, եթե ՀՀ տարածքային ամբողջականությունը խախատված է, և դա արված է Ադրբեջանի կողմից: Նա ընդգծեց`ամեն վայրկյան հապաղելով, մենք մոտեցնում ենք Հայաստանի ինքնիշխանության հեռանկարը: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play