Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել. Սուրեն Սարգսյան


Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել. Սուրեն Սարգսյան

  • 31-05-2021 16:36:50   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Լու՞րջ: Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյանն է՞ հրաժարական տվել, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել:
 
Միայն մեկ մա՞րդ: Էդքան կենտրոնական ապարատում ու դիվ ներկայացուցչություններում աշխատողներից միայն մեկ մա՞րդ: Այսինքն մնացածը կարծում են, որ մեր ազգային շահին դեմ գնացողներ կան ու իրենք լուռ ե՞ն: Լու՞րջ: Չնայած զարմանալու բան չկա: Ղարաբաղը տալուց էլ համարյա բոլորը լուռ էին»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն