Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում


Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

  • 31-05-2021 18:36:32   | Հայաստան  |  Սպորտ

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Շախմատի միջազգային ֆեդերացիայի հունիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն 100-ի շարքում են` Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (96-րդ տեղ) և Կարեն Գրիգորյանը (100-րդ տեղ):
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ