ՍԴ-ն վերսկսել է գործի վարույթը ՀՀ նախագահի դիմումի հիման վրա
01-06-2021 20:51:28 | Հայաստան | Իրավունք
Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել ենելով «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի լուծմանհամար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից եւ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը՝ սույն գործի վարույթը վերսկսել: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից:
Դատաքննությունը նշանակել 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը11.00-ին: