Վրեժ Պետրոսյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի ուսանողական<br /> խաղերում<br />


 

Վրեժ Պետրոսյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի ուսանողական
խաղերում

  • 09-12-2008 17:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում ավարտվեց Եվրոպայի ուսանողական խաղերի ծրագրով թաեքվոնդոյի մրցաշարը: Իչնպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց մարզիչ Արսեն Ավետիսյանը, 20 երկրների պատվիրակների թվում էր նաեւ Հայաստանի միակ ներկայացուցիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող, «Տորք» ակումբի անդամ Վրեժ Պետրոսյանը (62 կգ): Նա մեկնարկում հաղթեց Բելառուսի` 5:0, երկրորդ փուլում` Պորտուգալիայի` 5:3, մարզիկներին եւ անցավ կիսաեզրափակիչ: Վճռական փուլ անցնելու համար Վրեժ Պետրոսյան - Ալեքսեյ Ժերեբչեւսկի (Ուկրաինա) հանդիպումն անցավ լարված պարքարում: Թեեւ երեւանցի մարզիկը առաջ անցավ միավորներով (5:4), սակայն մենամարտի ընթացքում ստացավ 5 նկատողություն, ուստի նրանից պակասեցվեց 2 միավոր եւ նա բավարարվեց բրոնզե մեդալով:
Նոյյան տապան  -   Սպորտ