Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ և տարբեր խմբակներ


Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ և տարբեր խմբակներ

  • 11-06-2021 13:01:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ռուսերենի անվճար դասընթացներ, ինտերակտիվ քննարկումներ, կինոդիտումներ, ռուս գրականություն, կրթական նյութեր․ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում արդեն գործում է նորաբաց «Ռուսական կենտրոն»-ը։ Կրթական կենտրոնը ստեղծվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ, Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և բարերար Արսեն Մնացականյանի հովանավորությամբ։ 
 
Ռուսական կենտրոնի ընթերցողներն ու այցելուները կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական նյութերին, ներկայացված է մեծ գրականության։ Կենտրոնը հագեցած է տեխնիկայով, որը տարբեր ձևաչափերով հասանելի է դարձնում Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգությունը լայն շրջանակների համար։ 
 
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Հայաստանում ՌԴ Գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և կենտրոնի բարերար Արսեն Մնացականյանը։ Ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ։
 
«Կրթությունը՝ զարգացած պետության գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երեխաներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով կարող են ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև  բարելավվել ռուսերենի մակարդակը։  Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը և իհարկե, ակտիվացնելու մարզային կյանքը», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 
 
«Այս կենտրոնը ռուսերենի, գրականության և մշակույթի տարածման հարթակ է, որը կհամախմբի դպրոցականներին, երիտասարդությանը։ Այստեղ կարող են լինել հետաքրքիր քննարկումներ գրականության, արվեստի և մշակույթի մասին․ այս կենտրոնը կարող է միավորել երիտասարդությանը և ստեղծել կրթական ժամանց»,- նշեց «Ռուսական կենտրոնի» բարերար Արսեն Մնացականյանը։  
 
Կենտրոնի բացման արարողությունից հետո Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ կրթության, մշակույթի, սոցիալական և հումանիտար հարցերի շուրջ:  
 
Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցները ստացան սերտիֆիկատներ երկամսյա կուրսերը ավարտելու համար և  ներկայացրեցին բաց դաս «Հայրենիք» թեմայով և հյուրերին ցույց տվեցին իրենց գիտելիքները՝ ռուսաց լեզվի ասպարեզում։ 
 
Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երկրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում։ Հաջորդ «Ռուսական կենտրոնը» կբացվի Արմավիրում։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play