Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք

11-06-2021 16:52:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք. դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:  Այս մաիսն տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից: 
 
«Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն այցելել են վերոնշյալ դպրոց՝  շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: Նրանք շրջել են հիմնանորոգվող տարածքում
և ծանոթացել աշխատանքի ընթացքին: Հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքերը, իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: 
 
Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Դպրոցի հարակից տարածքների բարեկարգումը և ներքին հարդարման աշխատանքներն ընթացքում են: Կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը պահպանել է ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր: 
 
Դպրոցի տնօրենը փաստել է, որ հիմնանորոգված դպրոցի առկայությունը նոր լիցք կհաղորդի Սևան քաղաքին և կարևոր նախապայման կհանդիսանա հանրակրթության ոլորտում նոր արդյունքներ գրանցելու համար:
Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում երկրորդ փուլով հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 64 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար