Հայտնի ձայնագրությունն արվել է խմբակցության նիստի ժամանակ․ Ալեն Սիմոնյանի անդրադարձը Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը


Հայտնի ձայնագրությունն արվել է խմբակցության նիստի ժամանակ․ Ալեն Սիմոնյանի անդրադարձը Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը

  • 12-06-2021 10:27:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան հայտնի ձայնագրության մասին հարցին, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, որ դա եւս մեկ անգամ ապացուցեց իրենց ասածները, այն հօդս է ցնդեցնում խոհանոցային, «պադյեզդային» խոսակցությունները, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան է վաճառել կամ ինչ-որ պայմանավորվածություն է եղել։
 
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ձայնագրությունն արվել է խմբակցության նիստի ժամանակ, որտեղ ներկա են եղել առնվազն 80 պատգամավոր, կառավարության ներկայացուցիչներ, վարչության անդամներ, մոտավորապես 100 մարդ։
 
«Ես անձամբ կարծիք ունեմ, թե ով է այդ ձայնագրությունն արել։ Ես համարում եմ դա ստորություն»,- ասաց Սիմոնյանը՝ չնշելով՝ ում մասին է խոսքը։
 
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքում գտնվող Սերժ Սարգսյանը հրապարակել էր «միջազգային սկանդալ» խոստացող ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի խնդրի մասին։ Ձայնագրությունը, սակայն, հայաստանյան հանրության շրջանում հակառակ ազդեցությունն ունեցավ: Շատերն արձանագրեցին, որ դա ոչ թե ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ գործեց, այլ, հակառակը, ծառայեց նրա օգտին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play