Հանրային հեռուստաընկերության ընդգծված խտրական վերաբերմունք ունի, ինչը փաստում է նաև ի սկզբանե ընտրական գործընթացի ոչ արդար լինելու մասին. ԱԺԲ


Հանրային հեռուստաընկերության ընդգծված խտրական վերաբերմունք ունի, ինչը փաստում է նաև ի սկզբանե ընտրական գործընթացի ոչ արդար լինելու մասին. ԱԺԲ

  • 12-06-2021 18:18:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. 
 
«Երեկ՝ հունիսի 11-ին, 19:00, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Ազգային-Ժողովրդավարական բևեռը Ազատության հրապարակում իրականացրեց հանրահավաք, որին հաջորդեց երթ դեպի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով՝  խոհեմության կոչ հնչեցնելու նպատակով:  Հարկ ենք համարում նշել, որ տեղի  ունեցավ այս քարոզարշավի ընթացքում մինչ օրս արձանագրված ամենամեծ քարոզչական հանրահավաքը և երթը, որը կազմակերպել էր Ազգային-ժողովրդավարական բևեռը։ 
 
Վերոնշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ  Հանրային հեռուստաընկերությունը, շարունակելով Ազգային-ժողովրդավարական բևեռի տեղեկութային շրջափակումը, ընդհանրապես չի անդրադարձել հանրահավաքին և երթին։ Հակառակ նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի փուլում  պարտավորություն ունի հավասարապես լուսաբանելու գործընթացում գտնվող  բոլոր քաղաքական ուժերի ծավալած գործունեությունը, հավատարիմ է մնում իր խտրական վարքագծին:
 
Դիտորդական առաքելություններին հորդորում ենք հաշվի առնել մեր քաղաքական ուժի նկատմամբ Հանրային հեռուստաընկերության ընդգծված խտրական վերաբերմունքը, ինչը փաստում է նաև ի սկզբանե ընտրական գործընթացի ոչ արդար լինելու մասին»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play