Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները ժնևյան հանդիպմանը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի թեման


Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները ժնևյան հանդիպմանը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի թեման

  • 15-06-2021 11:29:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am. Կրեմլի ղեկավարի օգնականը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման օրակարգում քննարկվող թեմաներից են Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Բելառուսը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանն ու Ալեքսեյ Նավալնին՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
 
Նրա խոսքով՝ երկրների ղեկավարները կքննարկեն նաև ռազմավարական կայունությունը, համավարակը, կիբեռհանցագործության դեմ պայքարը, տնտեսական ոլորտում համագործակցությունը, կլիմայական փոփոխություններն ու Արկտիկայի հիմնահարցերը:  
 
Հիշեցնենք, որ Պուտին-Բայդեն հանդիպումը նախանշված է վաղը՝ հունիսի 16-ին Ժնևում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը