Փարիզը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը


Փարիզը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը

  • 15-06-2021 13:05:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ադրբեջանական Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզի հանձնումը Ադրբեջանին:
 
«Սա կարևոր քայլ է՝ ուղղված լարվածության թուլացմանը և կողմերի միջև վստահության վերականգնմանը՝ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
 
«Ֆրանսիան կողմերին կոչ է արել շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը. կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրում ներառված պարտավորությունները, մասնավորապես՝ կալանքի տակ գտնվողների ազատ արձակումը և առարկայական երկխոսությունը՝ տևական քաղաքական լուծում ստանալու համար: Մենք շարունակում ենք վճռականորեն աշխատել կողմերի և մեր գործընկերների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ գործադրված ջանքերին աջակցելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play