Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ


Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ

  • 16-06-2021 14:02:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:
 
Դատավճռով Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ պատիժ թողնել կրելու 3 տարի, 6 ամիս և 23 օր ժամկետով ազատազրկումը:
 
Այսպիսով՝ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար:
 
Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
 
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։ 
 
Նարեկ Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ միջնորդել գործը  քննել արագացված կարգով:
 
Առեւանգման դրվագով որպես տուժող անցնող Արամ Կարապետյանն առարկել էր արագացված կարգով դատաքննությանը՝ նշելով, որ պատճառների մասին կխոսի իր ներկայացուցիչը, սակայն հետագայում նիստերին չէր ներկայացել։ Դատարանը որոշել է արագացված կարգով քննել քրեական գործը:
 
Քրեական դատավարության օրենսգրքի 3751 հոդվածի համաձայն՝ դատարանը գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
 
Տաթեւ Խաչատրյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play