Պատերազմը մենք պետք է տեղափոխենք թշնամու դաշտ, մեկ քայլ առաջ մտածենք նրանից. Ալեքսան Մինասյան

Պատերազմը մենք պետք է տեղափոխենք թշնամու դաշտ, մեկ քայլ առաջ մտածենք նրանից. Ալեքսան Մինասյան

  • 16-06-2021 19:03:30   | Հայաստան  |  Քաղաքական



Մենք պետք է ստեղծենք այնպիսի բանակ, ինչպիսին թշնամին չի էլ պատկերացնում: Անակնկալ պետք է լինի թշնամու համար, թե մեր հաջորդ գործողությունը որն է լինելու, պետք է մեկ քայլ առաջ լինենք: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Վերելք» կուսակցության նախագահ, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի հիմադիր, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, բազմաթիվ բարդ մարտական գործողություններ կազմակերպած և իրականացրած հրամանատար, գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանը: 
 
«Պատերազմը մենք պետք է տեղափոխենք թշնամու դաշտ: Սուտ կարծիք է, թե մենք տեխնիկա պետք է առնենք. ի՞նչ տեխնիկա պետք է առնենք, երբ մեր թշնամու ՀՆԱ-ն 58 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ին: Դա նշանակում է, որ նրանք կարող են 58 անգամ ավելի շատ ունենալ օրինակ թռչող սարքեր: Այսինքն մենք պետք է մարտավարություն փոխենք, մեր 1 զինվորը 1000-ի դեմ կարող  է պայքարել, դա հնարավոր է, և մենք դա ցույց ենք տալու: Առաջիկայում մենք անպայման ցույց ենք տալու, թե ինչպես են աշխատում մեր պատրաստած զինվորները, բայց մի քիչ ժամանակ է պետք , որ այդ ամենը քանակության վերածվի»,- ասաց Մինասյանը: 
 
Նա ընդգծեց` պետք է ստեղծենք պետություն, որը նաև ամրոց է, որտեղ սահմանամերձ գյուղացին անգամ պետք է իրեն ապահով կզգա. «Մենք ունենք դրա ճարը, մարտավարական մոտեցումները, այս բոլորը մտքի խնդիր է, գիտնական-զինվոր հարաբերության մեջ է դրա բանալին: Բանակը մեր մաշկն է, և մենք պարտավոր ենք այն ուժեղացնել»: 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական